Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկ օր բանակի հետ»

Հասարակություն
44096efe2d23b19d310053218ba538b9

Բանակի օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզային կենտրոնը կանցկացնի «Մեկ օր բանակի հետ» ծրագիրը։ Միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում կարևորել բանակի դերը, ինչպես նաև երիտասարդների զորակցությունը հայտնել հայրենիքը պաշտպանող զինվորներին ու սպաներին։ Ծրագրին կմասնակցեն ՀԵՀ-ի մարզային կենտրոնի կամավորները և Վանաձորում գործող կրթական հաստատությունների ուսանողները։

Վանաձորում տեղակայված զորամասում երիտասարդները ներկա կլինեն տոնական շքերթին, այնուհետև կծանոթանան զորամասի առօրյային:

Միջոցառման մասնակիցները զորամասի զինվորների հետ կայցելեն Վանաձորի ազատամարտիկների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն և ծաղիկներ կդնեն արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին: Վանաձորի մշակույթի պալատում կանցկացվի նաև համերգային ծրագիր՝ նվիրված Բանակի օրվան: Ծրագրի շրջանակներում կխրախուսվեն բարձր կարգապահությամբ և լավ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները։