A
A
Սպասվում են թույլ տեղումներ
Այսօրվանից մինչեւ հունվարի 29-ը Հանրապետության արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 29-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, Երեւանում հունվարի 25-26-ը, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Իսկ հունվարի 27-ին և 29-ին սպասվում են տեղումներ: