Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղեռն Եղեռնից հետո» (տեսանյութ)

Հասարակություն
73683f1f9616aebacdd2e3f140f69103

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմը ներկայացվել է հանրությանը

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ: