Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչները տարակարգ են ստանում

Հասարակություն
e7db469d69e9f0bcb7786ee046d63601

Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։

ՀՀ կառավարությունը, մանկավարժների տարիների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու նպատակով, "Հանրակրթության մասին" ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման համաձայն, հաստատել էր «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման» կարգը:

Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատության հատկացված միջոցների հաշվին տրվում է ՀՀ կառավարության սահմանած չափով հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի համար` 20 տոկոսի չափով, երրրորդ աստիճանի համար` 30 տոկոսի չափով, չորրորդ աստիճանի համար` 50 տոկոսի չափով:

Հիշեցնենք, որ տարակարգ ստանալու համար հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տվյալ տարակարգի բնութագրիչներին համապատասխանող ատեստավորված ուսուցիչը պետք է ներկայացնի դիմում` ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը:

Համաձայն կարգի` ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: