Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգիս Զորավարի տոնն է

Հասարակություն
d8edf7b7d858c1b3d85809f099b38f44

Հունվարի 26-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Ամենայն Հայոց Գարեգին II Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվեն Ս. Սարգիս Զորավարի մասունքները։

Հունվարի 26-ին՝ ժ. 10.30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը:

Հունվարի 26-ին` ժ. 11.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Հունվարի 26-ին` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:
Հունվարի 26-ին` ժամը 14:30-ին, Երևանի (Կոնդ) Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում կմիանան տեղի ունեցող յուրահատուկ համերգային ծրագրին:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական գրասենյակը։