A
A
Երկրաշարժ Հայաստանում
Հունվարի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00.56-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում` Աշոցք քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։