Հեռուստատեսությունը հիմնական աղբյո՞ւր
«Արմնյուզ» հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվու, է է հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագիր, որի նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի Նախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկան:
Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար:
Այս ծրագրի երկրորդ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2013-ի հունվարի 15-ից 23-ը և ներկայացվեց հանրությանը հունվարի 29-ին:
Այս հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,020 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ
Արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում
+ /- 3,1%, վստահության մակարդակը` 95% է :
Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գալիք նախագահի ընտրությունների հանդեպ. նրանց 39%-ն նշել է, որ հաստատ ընտրելու է (2012-ի դեկտեմբերին ունեցած 42%-ի դիմաց), 43%-ը նշել է, որ «հավանաբար կընտրի» (2012-ի դեկտեմբերին ունեցած 36%-ի դիմաց): Այնուամենայնիվ պետք է հիշել, որ համապետական հարցման ժամանակ հարցում են անցկացրել միայն Հայաստանի այն քաղաքացիների հետ, որոնք փաստացի գտնվում էին երկրում: Մինչ դեռ ընտրական ցուցակը ներառում է նաև նրանց, ովքեր արտասահմանում են: Այսպիսով,վերջին ընտրությունների մասնակցությունը բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսին է Հայաստանը, սովորաբար ցածր է, քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները (բացառությամբ արտագաղթողների): Այսպիսով, ընտրությունների օրը մասնակցության սպասվող մակարդակի գնահատման մոդելը կառուցելիս`հաշվի առնելով տարբեր գործոններ, քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 61%, + - 3,1% սխալի լուսանցքով:
2013թ. հունվարի 14-ից հետո, երբ թեկնածուների գրանցումն ու հաստատումն ավարտվեց, հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 66% ասել են, որ քվեարկելու են Սերծ Սարգսյանի օգտին (հարցվողներին 8 թեկնածուների ցանկ է ներկայացվել):
Հարցված ընտրողների 10% ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 4%` Պարույր Հայրիկյանի օգտին, 4%` Հրանտ Բագրատյանի, 1 %` Արամ Հարությունյանի օգտին. Ա.Ղուկասյանին, Ա.Մելիքյանին և Վ.Սեդրակյանին աջակցում են ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 16%-ը դեռ չի որոշել, որ թեկնածուին աջակցել:
:
Երկրորդ հարցումը հաստատեց, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությունը Հայաստանի բնակիչների համար մնացել է քաղաքական տեղեկատվության առաջին ու ամենակարևոր աղբյուրը, որին հաջորդում է "բանավոր խոսքը" և ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարևոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար:
Այս մասին հայտնում է Արմնյուզ հեռուստաընկերությունը։