Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ ի պաշտպանություն թերթի

Հասարակություն
a524018204ca29b15e852b77aa4d6288

Վաղը՝ ժամը 11:30-ին, Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ՝ դեպի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք:

Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ ՙԺողովուրդ՚ օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի: Հակառակ դեպքում ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն՝ դրանից բխող հետեւանքներով: