Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նժդեհի դերակատարը՝ «Յա Գարեգին Նժդեհ»-ի մասին (տեսանյութ)

Հասարակություն
27307a66792459570ed120e30d76cf8a

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը հանդիսատեսն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանի խոսքերով այդ մասին վկայում են պրեմերայից հետո հանդիսատեսի հոտնկայս էր ծափահարությունները։ «Գարեգին Նժդեհ»-ի առաջին ցուցադրմանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։

«Հանրապետության նախագահի կողմից էլ աշխատանքը գնահատվել է գերազանց»,- ասաց ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը։

Ֆիլմը դեռ էկրան չբարձրացած, բազմաթիվ քննադատությունների առիթ էր ստեղծել։ Մանավանդ սոցցանցերում սկսեցին բուռն քննարկել ֆիլմի թրեյլեր ում հնչող «Յա Գարեգին Նժդեհ» հայտնի արտահայտությունը։

Համացանցում հայտնված տեսահոլովակներում անգամ հայտնի ֆիլմերի և մուլտֆիլների հերոսներն ասում էին «Յա Գարեգին Նժդեհ»։

Արտաշես Ալեքսանյանն ասում է՝ նույնիսկ ֆիլմի թրեյլերը ոչ թե բացասական արձագանք է գտել հասարակության մեջ այն հակառակը՝ ոգևորել է նույնիսկ երեխաներին։

«Այդ խոսքի վրա ես տեսել եմ մեր աշխատանքի արդյունքը։ Երբ դուրս եկա ու տեսա, որ երեխաները ձնագնդի էին խաղում, և ինչ ոգևորությամբ ու հայրենասիրական ոգով էին ձնագնդին վերցում ու մյուսին խփում և ասում՝ Յա Գարեգին Նժդեհ, ուրեմն մենք հասել ենք նրան, ինչին որ ձգտում էինք»,- արդեն հայտնի դարձած այս արտահայտությունն իր տեսանկյունից մեկնաբանում է դերասանը։

Իսկ համացանցում հայտնված տեսանյութերին դերասանը վերաբերվում է հումորով, սակայն ասում է՝ պետք չէր ջուր լցնել ուրիշի ջրաղացին։ «Դրանից հետո ադրբեջանական շատ կայքեր գրեցին, որ հայերը ֆիլմ են նկարում մարդկության դեմ մեծ հանցանք գործած Գարեգին Նժդեհի մասին և հերոսացնում են նրան։ Հենց դրա համար էի ասում, որ պետք չի նման բան անել»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը։