Կառավարությունը կառաջարկի՞ հավաքել ճամպրուկները (տեսանյութ)
Մոտ 50 ստամատոլոգներ այսօր իրենց բողոքն էին արտահայտում վերջերս ընդունված «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններից
«Երբ որ հարկման դաշտը փոքրացավ ոչ միայն բժիշկներն են տուժելու, այլ նաև բուժքույրերը, սանիտարները, հաշվապահության աշխատողները և բոլոր նրանք ովքեր առնչվում են ստոմատալոգների հետ»,- ասաց ստոմատոլոգ Գրիգոր Ավագյանը:
Բողոքող ստոմատալոգները նախ իրենց բողոք -դիմումը ներկայացրեցին նախագահի նստավայր, այնուհետև շարժվեցին դեպի ԱԺ և կառավարություն, որից հետո վերջին դիմումը հանձնեցին Առողջապահության նախարարություն :
«Մենք մեր հարցերի պատասխանները ուզում էինք ստանայինք կառավարությունից, սակայն նրանցից ոչ ոքի հետ չի հաջողվում հանդիպել և բացատրություն ստանալ, թե ինչու հանկարծ նման որոշում կայացվեց և բժիշկներին մտցրեցին սեղանի թենիս կազմակերպողների հետ նույն հարկման դաշտ»,- նշեց Գրիգոր Ավագյանը:
Ստոմատոլոգները զգուշացնում են, եթե իրենց խնդիրները չլուծվեն, կամ ստոմատալոգիական գների կտրուկ աճ կլինի, կամ ստամատոլոգիական որակի կտրուկ անկում. «Որովհետև բժիշկը տվյալ հարկերի դեպքում չի կարող աշխատել: Մենք մշակել ենք մի փաթեթ, որով առաջարկում ենք փոփոխություններ մտցնել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում»:
Ստոմատալոգները հավաստիացնում են խնդրի ոչ մի լուծում չստանալու դեպքում իրենք կդադարեն աշխատել։Նրանց խոքով կառավարության կողմից նման քայլը կհանգեցնի նաև ստամատոլոգների արտագաղթին և լավ մասնագետները կնախընտրեն դրսում աշխատել քան Հայաստանում:
«Այս օրենքից հետո համատարած գործազրկություն կլինի, իսկ լավագույն մասնագետները կվաճառեն իրենց աշխատանքային գույքը ու կհեռանան երկրից» ,- ասաց Արմավիրի մարզի բժիշկ - ստամատոլոգ Գրիգոր Ավագյանը: