Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ֆոտոմրցույթի հաղթողները

Հասարակություն
042ddf84546634f6bf1beb47b862d6a9

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր լուսանկարների մրցույթ:

Մրցույթին ներկայացված լուսանկարները տեղադրվել են «Մեր բանակը» էջում և մինչև հունվարի 26-ը անցկացվել է հանրային քվեարկություն: Այժմ հայտնի են քվեարկության արդյունքում հաղթած լուսանկարները, որոնք որոշվել են օգտատերերի «Like»-երի առավելագույն քանակով և մեկնաբանություններով:

«Ես եմ իմ երկրի զինվորը» անվանակարգում.
1-ին հորիզոնական` Էդգար Բարսեղյան, 1,189 Like, 43 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական` Գրիշա Բալասանյան, 1,167 Like, 28 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական` Աննա Մելիքսեթյան, 795 Like, 138 մեկնաբանություն

«Խաղաղության զինվորը» անվանակարգում.
1-ին հորիզոնական` Սարո Բաղդասարյան, 1579 Like, 175 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական` Դավիթ Ալեքսանյան 1341 Like, 156 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական` Արտակ Գևորգյան 766 Like, 31 մեկնաբանություն

Մրցանակների հանձման միջոցառումը տեղի կունենա հունվարի 31-ին` ժամը 14:00-ին «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում (Մամիկոնյանց փող. 60):

Հիշեցնենք, որ մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում կա 3 մրցանակային տեղ.
1-ին տեղի համար` 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
2-րդ տեղի համար` 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
3-րդ տեղի համար` 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:
Բացի այդ, հաղթողները կստանան նաև «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» գրքերը: