A
A
Բենզալցակայանից տեղափոխվել են հիվանդանոց
«Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից Կապանի հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:
Պարզվել է, որ նրանք բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։