Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բուլվարային»-ի մի պատմություն (տեսանյութ)

Հասարակություն
a87679f0d11f6f2d086552678a227a63

Գյումրու ծայրամասային` իշխանությունների կողմից աչքաթող արված և համեմատաբար աղքատ ըտանիքներով բնակեցված թաղամասերից է «Բուլվարային»-ը։

Ներկայացվող տեսանյութը պաշտոնապես Վարդ-բաղ 1-ին միկրոշրջան, 2-րդ թաղամաս կոչվող այդ տարածքի երկաշարժից կանգուն մնացած մի բազմահարկի 9-րդ հարկում բնակվող Հայկ և Մարգարիտա Օհանյանների ընտանիքի մասին է: Նրանք ունեն յոթ անչափահաս երեխաներ:

Ծնողները չեն աշխատում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, իսկ ձմռան ամիսներին վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից:

Մանրամասները «Շիրակ» կենտրոնի տեսանյութում.