Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուր տվողի շենքը ջրից քանդվում է

Հասարակություն
4b1c8952dd43c5ba689da8864731d4f8

Հանրապետական նշանակության պատմամշակութային արժեք ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը այսօր քանդվում է խմելու ջրից: 20-րդ դարի սկզբին հենց Աֆրիկյաններն էին, որ խմելու ջուր պարգևվեցին Երևանին:

«Շենքը վատ վիճակում է գտնվում, այս հուշարձանը պետք է լիներ խիստ մխիթար վիճակում և արտահայտվեր նրա եզակիությունը: Հիմա բաց խողովակներ կան, անընդհատ ջրի հոսք է նկատվում, որը վնասում է հուշարձանին, ներծծվում է հիմքի մեջ և հնարավոր է մի առավոտ զարթնենք, ու շենքը փլուզված լինի»,- ասում է «Ծիրանի» մշակութային երիտասարդական ՀԿ-ի անդամ Նարեկ Աշուղաթոյանը: Նրա խոսքերով՝ րոպե առաջ պետք է շենքը վերանորոգել:

Աֆրիկյանների ակումբի շենքի ետնամասում արդեն 52 տարի ապրում է Վահե Ղուկասյանը:

«Պետք է ֆինասավորեն, որպեսզի պատմությունը պահվի, վրացիների չափ էլ չկանք: Շենքին վերանորոգում է պետք, երկու տրուբա փակել, ու էլ ջուրը չի հոսի»,-ասաց Վահե Ղուկասյանը:

Նրա խոսքերով՝ շենքի նկուղային հարկերում խցիկներ կան, որտեղ պահվել են բոլշևիկների գաղափարախոսությանը հակադրվողները և այլևս դուրս չեն եկել այդտեղից:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ Աֆրիկյանների ակումբի շենքը ենթական է տեղափոխման, մինչդեռ Հայաստանը վավերացրել է Եվրոպական ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվեցիան, որի հոդված 5-ում ասվում է՝ հուշարձանները ենթական չեն տեղափոխման: