A
A
Կառավարությունը չհավասարեցրեց բոլոր մայրերին
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշմանը։
ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արա Բաբլոյանը հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի, անկախ աշխատելու հանգամանքից՝ մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերը պետք է 18.000 դրամ նպաստ ստանային։
«Ա1+»-ի հետ զրույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, թե բացասական են արձագանքել՝ հաշվարկներ անեկով։ Ըստ նրա՝ ներկայացվել են հաշվարկներ եւ տարեկան կտրվածքով դա կազմելու է 16 մլրդ դրամից ավելի։
«Միջնաժամկետ ծրագրում դա ընդգրկված չէր, մենք բնական է բացասական եզրակացություն ենք տվել նախագծին»,- նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։