Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանին. «Քեզ վերագրիր նաեւ Մարտի 1-ը»

Հասարակություն
71a44c3632708a38ace329d9bca52840

Բնապահպան Եղիա Ներիսիսյանը չի զարմացել, երբ Սերժ Սարգսյանի Նախընտրական տեսահոլովակում հանդիպել է Թեղուտի և Մաշտոցի պուրակի պայքարի մասին կադրեր։

«Ես ավելին չէի սպասում, ամենաաննորմալը այն է, որ նախագահ կոչվածը ամեն լավ բան և հաջողություն փորձում է իրեն վերագրել: Եթե Մաշտոցի պուրակը քոնն էր , ապա այն իր տրամաբանական ավարտին չհասավ և լուծվեց մի մարդու քմահաճույքով ու ոչ - ոք չպատժվեց, նույնը նաև Թռչկանի դեպքն է, մինչև օրս անավարտ է: Այսինքն՝ դու ոչինչ չես անում, բայց ամեն ինչ քեզ ես վերագրում, ուրեմն քեզ նաև վերագրիր Մարտի 1 -ը»,- ասաց Եղիա Ներսիսյանը:

՛Ըստ բնապահպանի՝ սա թակարդ է, որին պետք չէ խառնվել. «Դեմ եմ, որ դրան հակադարձենք և մտնենք այս խաղի մեջ:Նրանց նպատակը այն է, որ մեր ռեսուրսը գնա նորից սկսի հակադարձել:Սակայն իրավաբանական հարցեր կան, որ քննարկում ենք, հասկանալու համար, թե ինչքանով իրանք իրավունք ունեին անելու»: