Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ աշխատակիցը գույքագրել է

Հասարակություն
7ccff6696574e19d86c5263fb6a3bcae

Այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 16-ի սահմաններում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ:

«Սա նշանակում է, որ եթե «Ժողովուրդ» օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը»,-տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հիշեցենք, որ գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա դատարանը որոշել է արգելանք դնել օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա: