A
A
Գնդացրի փամփուշտ
Փետրվարի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի կոնյակի գործարանի ճանապարհին, խոտերի մեջ, թնդանոթի փամփուշտ է գցած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացրի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։