Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հողերը` Իրանին (տեսանյութ)

Հասարակություն
c2d258e9b659c51c82bc59e33c131d13

Սյունիքի մարզի արոտավայրերի մոտ 11 տոկոսը վարձակալությամբ հատկացվելու է Իրանի հանրապետությանը:

Այս տարվա հունվարի 15-ին Սյունիքի և Իրանի արևելյան Ատրպատականի նահանգի մարզպետների միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի Իրանից անասուները կարածեն Սյունիքի մարզի արոտավայրեր:

Բնապահպան ակտիվիստ Վազգեն Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրել է առանց մարզի բնակիչներին տեղյակ պահելու:

«Այս համաձայնագիրն այնքանով է խնդրահարույց, որ Սյունիքի տարածաշրջանի ամենապակասը 50 հազար հա տարածքը տրամադրվելու է Ատրպատականում բնակվող թրքախոս բնակիչներին` անասուն պահելու համար: Նշում են, որ առաջին փուլով նախատեսվում է 50 հազար գլխաքանակ անասուն և 2-րդ փուլով ևս 50 հազար գլխաքանակ անասուն: Համաձայնագրում չկա նշված, թե կոնկրետ ինչ անասունների մասին է խոսքը, ովքեր են պահելու, բազմաթիվ հարցեր, որոնք անպատասխան են: Խնդիրներ կառաջանան նաև ազգային անվտանգության տեսանկյունից»,-իր մտահոգությունը հայտնեց Վազգեն Գալստյանը:

Իրանահայ ակտիվիստ, անասնաբույժ Սարմեն Շահիջանյանը, ով հետևել է նաև իրանական կայքերին, նշեց, որ այնտեղի լրատվամիջոցներում էլ շատ չեն մանրամասները: Նա ներկայացրեց այն խնդիրները, որոնք կարեղ են առաջանալ արոտավայրերը Ատրպատական նահանգին հանձնելուց հետո:

«Իմ տեղեկությունները ոչխարաբուծությամբ զբաղվելու են քոչվոր ցեղեր, որոնք արդեն ամայացրել են Իրանի արոտավայրրեը: Խնդիրն այ է, թե ինչու ենք թույլ տալիս այդ քոչվոր ցեղերին ամայացնել նաև մեր արոտավայրերը»,-ասաց Սարմեն Շահիջանյանը, հավելելով, որ ոչխարեներն իրենց հետ տարբեր հիվանդություներ կտեղափոխեն Հայաստան.«Չեմ ուզում որևէ մեկին վատաբանել, սակայն չի բացառվում նաև թմրանյութերի տեղափոխումը»:

Բուսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն էլ իր մտագոհությունը հայտնեց, թե ինչու մեր տեղական կազմակերպություններին չեն հատկացվում արոտավայրերը: Նա խոսեց նաև արոտավայրերի բնապահպանական նշանակության մասին:

«Արոտավայրերի դեգրադացիան բերում է հողի էռոզացմանը: Միամտություն է, որ արոտավայրերը, որոնք կօգտագործվեն, մեզ լավ վիճակում էլ հետ են վերադարձնելու: Արոտավայրերի հանձնումը մոլորություն է, դա չի բխում համաժողովրդական շահից, եթե բխեր, ապա հաշվի կնստեին համայքի, ժողովրդի հետ»,-ընդգծեց Կարեն Աֆրիկյանը:


Ներկա բանախոսներից Գայանե Բաբլոյանն էլ ներկայացրեց, որ իրենք դիմել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, սակայն դեռ որևէ պատասխան չեն ստացել։
Ակտիվիստները նշեցին նաև, որ դեռ հստակ չի, թե ինչ քայլեր կանեն: