Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժայռից առկա է քարաթափման վտանգ

Հասարակություն
919e1f1c08601ba9264606bcb81994d5

Փետրվարի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին հարակից ժայռից առկա է քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կա 3 կախված ժայռաբեկոր, որոնք ներկայումս քարաթափման վտանգ չեն ներկայացանում:

Կստեղծվի հանձնաժողով հետագա ուսումնասիրություններ կատարելու և ժայռաբեկորները վնասազերծելու համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։