Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք թեկնածու

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Մոսկվայում մեկնարկեց Աերոֆլոտ-օփեն շախմատային տոնահանդեսը:

Մրցաշարի առաջին օրը կայացած 4 տուրից հետո Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք ունենգրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք վաստակել են3-ական միավոր եւ բաժանում են 20-64-րդ տեղերը: Նրանք արդեն մեկ միավորով ետ են մնում առաջատար 6 շախմատիստներին:

Վաղը կկայանան մնացած 5 տուրերի պարտիաները: Հաջորդ փուլ մտնելու համար նվազագույնը հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին 32 հորիզոնականներում:

Աերոֆլոտ-օփենի այս տարվա մրցաշարն անցկացվում է մի քանի փուլերով՝ արագ եւ կայծակնային շախմատի կանոններով: Հաղթսղը կորոշվի փետրվարի 16-17-ին անցկացվող եզրափակիչ մրցաշարում, որին կմասնակցեն որակավորման փուլերը հաղթահարած 8 շախմատիստները: