Կիպրոսում, Թուրքիայում եւ Վրաստանում
Հայաստանի ֆուտբոլային ակումբները շարունակում են պատրաստվել 2012-13 թթ ՀՀ առաջնության վերջին շրջանին եւ 2013 թ գավաթի խաղարկությանը:
Այսօր կեսգիշերին մեր երեք թիմերը՝ Երեւանի «Միկան», «Բանանցը» եւ Դիլիջանի «Իմպուլսը», չարթերային չվերթով կմեկնեն Կիպրոս, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Դրանք նախատեսել են 4-ական ստուգողական խաղեր արտասահմանյան թիմերի հետ:
Մեկ օր առաջ չարթերային չվերթով Անթալիա (Թուրքիա) էին մեկնել նաեւ մեր 5 ակումբները՝ Երեւանի «Փյունիկը», «Ուլիսը», Կապանի «Գանձասարը», Գյումրիի «Շիրակը» եւ առաջին խմբի առաջատար Մարտունու «Ալաշկերտը»: Դրանք երկու շաբաթվա ընթացքում կանցկացնեն հագեցած մարզումներ եւ մի քանի ընկերական հանդիպումներ:
Երեւանի «Արարատը» ներկայումս գտնվում է վրացական Բաթումում, որտեղ անցկացնում է իր վերջին ուսհավաքը: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստները փետրվարի 18-ին չեն կատարի իրենց քաղաքացիական պարտքը, քանի որ չեն կարող մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին: