A
A
Կարեն Գրիգորյանը եւ Էլինա Դանիելյանը պարտվեցին
Հայաստանի շախմատիստները ֆրանսիական Կապելե լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Նախավերջին 8-րդ տուրում առաջատար եռյակին հետապնդող միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին եւ կորցրեց մրցանակային տեղ գրավելու լավ հնարավորությունը:
Նրանից կես քայլով ետ մնացող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Ժիգալկոյի հետ, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց Ռանիեր Վասկեսին: Նրանք նույնպես դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Մրցաշարի գլխավոր մրցանակին հավակնում են 6 շախմատիստներ: Նրանց թվում է նաեւ մեր հայրենակից, Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը, սակայն նա վերջին տուրում պետք է հաղթի իր մրցակցին, որ տեղ զբաղեցնի առաջին եռյակում: