Վիշվանաթան Անանդը ֆավորիտ չունի
Շախմատի աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը կարծում է, որ հավակնորդների մրցաշարում չկա ընդգծված ֆավորիտ:
«Երբ նայում եմ մասնակիցների ցանկին, անմիջապես մտաբերում եմ վերջին տարիներին տոն տվող շախմատիստների անունները` Կառլսենին, Արոնյանին եւ Կրամնիկին: Բայց ով կմտածեր, որ 2011 թ հավակնորդների մրցաշարում կհաղթի ամենացածր վարկանիշ ունեցող Բորիս Գելֆանդը: Լոնդոնում յուրաքանչյուր մասնակիցն էլ հաղթելու շանսեր ունի: Անկախ նրանից, թե ով կդառնա իմ մրցակիցը, աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը անչափ դժվար կլինի իմ համար» - ասել է 44-ամյա գրոսմայստերը:
Նշենք, որ հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 14-ից մինչեւ ապրիլի 1-ը, Լոնդոնում:
Ութ շախմատիստները շրջանաձեւ մրցակարգով կորոշեն լավագույնին, որն այս տարվա նոյեմբերին Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտում կպայքարի շախմատի թագի համար: