Մահացել է Հակոբ Հակոբյանը (տեսանյութ)
Կյանքի 90-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը սովորել է Ալեքսանդրիայում ապա Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։
1962-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան:
Հակոբ Հակոբյանի առավել հայտնի գործերն են «Կինը խոհանոցում», «Սխտորներ», Վիշտ», «Դերձակը», «Գարուն»,«Անդորր», «Մալիշկա գյուղը», «Ջրանցքի մոտ», «Իմ արվեստանոցը», «Սումգայիթ», «Գործիքներ» «Հանրապետության հրապարակ», «Բուժքույրը», «Վիրուսներ» կտավները:
«Ա1+»-ը ցավակցում է Հակոբ Հակոբյանի ընտանիքին, ընկերներին, արվեստի սիրահարներին։
Մի քանի ամիս առաջ «Ա1+»-ը ֆիլմ էր նկարահանել Հակոբ Հակոբյանի մասին։ Այն ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։