Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լոնդոնում ընթացող շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:

Երրորդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Լեւոն Արոնյանը հենց սկզբից դիմեց ակտիվ գործողությունների եւ մրցակցին ստիպեց մերկացնել թիկունքը: Պարտիայի միջնամասում նա չնայած զոհաբերեց նավակները, սակայն թագուհով անկասելի գրոհ ձեռնարկեց սպիտակների անպաշտպան թագավորի վրա եւ 33-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը: Վաղը մրցաշարում առաջին ազատ օրն է, իսկ մարտի 19-ին նախատեսված 4-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: