Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք աշխարհի առաջնության Հայաստան - Չեխիա ընտրական հանդիպմանը:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Հոլանդիայում:
ՀՖՖ-ի կայքի հետ զրույցում Օզբիլիսը մասնավորապես հայտնել է, որ վնասվածք է ստացել:
«Վնասվածքս ստացա «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Այժմ Հոլանդիայում եմ եւ մարտի 22-ին պետք է եւս մեկ բուժզննում անցնեմ, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նույնիսկ դրանից հետո սկսեմ մարզվել, միեւնույն է, չեմ հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան - Չեխիա հանդիպմանը» - ասել է Արաս Օզբիլիսը: