Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրական թերթը» արդեն օնլայն

Մշակույթ
4ab9f77fc73840b6ae2091f51c4dfbac

Այսօր Գրողների միությունում տեղի ունեցավ միության պաշտոնաթերթի` «Գրական թերթի» կայքի` grakantert.am-ի շնորհանդեսը: Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով. «Գրական թերթն» արդեն 81-ամյա «պատանի» է, որը վերջին տարիներին ավելի մեծ լսարան է ձեռք բերել: Թերթն ունի կայուն ընթերցողներ, ինչը կարեւոր հանգամանք է:

Այն, որ գրական թերթը սպառվում է, նշանակալի ցուցանիշ է»: Ինչ վերաբերում է թերթի էլեկտրոնային տարբերակին, Անանյանն ասաց, որ այն մինչ կայքի ստեղծումն էլ տարածվում էր Կալիֆոռնիայի գրողների միության ղեկավարի միջոցով եւ ունի շուրջ հազար բաժանորդ:

«Պետք է կարողանանք ավելի առաջ շարժվել եւ միջոցներ գործադրել` թերթի 80-ամյա արխիվը վերականգնելու համար, քանի որ այն մեր գրականության տարեգրությունն է եւ պատմությունը»,-հավելեց Անանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/26/219316/