Լեւոն Արոնյանը պարտվեց Կրամնիկին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մեր շախմատիստը իրեն հատուկ ոճով ֆիգուր զոհաբերեց, դիմացը ստանալով դիրքային առավելություն: Սակայն աշխարհի նախկինը չեմպիոնը անսխալ պաշտպանվեց, իսկ վերջում անցողիկ զինվոր ստացավ: 62-րդ քայլին մեր շախմատիստը անձնատուր եղավ եւ երրորդ պարտությունը կրեց:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը 6,5 միավորով մնաց երրորդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը վաստակեց 8 միավոր եւ շրջանցեց մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենին, որն ունի 7,5 միավոր եւ այժմ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ պայքար է մղում ոչ-ոքիի համար:
Վաղը հանգստյան օր է, իսկ մարտի 31-ին Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: