A
A
Միայն մեկ ներկայացում Երեւանում
Առաջին անգամ Երևանում, ընդամենը մեկ ներկայացմամբ հայ երաժշտասերներին կներկայացվի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի՝ «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան:
«Լարինդան և Վանեսիոն» օպերայի գլխավոր դերակատարներն են ՝ միջազգային բեմերում մեծ հաջողություններ ունեցած արտիստուհի Ան Շարլոտ-Մոնվիլը և մեր հայրենակից` միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը:
Ներկայացումը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: