Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրական գոհարներ

Մշակույթ
798459f1379c1050884f56c755896637

Նյու Յորքի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության գրական հանձնախումբը Հայ Կենտրոնում ներկայացրեց, արդեն ավանդույթ դարձած «Գրական Գոհարներ եւ Գինի» 34-րդ տարեկան միջոցառումը` նվիրված Հայ Տպագրության 500- ամյակին:

Երեկոն բացեց «Համազգային»- ի ատենապետ դոկտոր Արա Գաբրիելյանը:

«Մեր նպատակն է հայ գրականության եւ բանաստեղծության միջոցով ծանոթացնել եւ մոտեցնել մեր պատանիներին, երիտասրադությանը եւ հասարակությանը մեր պատմության արմատներին , հողին ու գրին», - ասաց Համազգայինի գրական հանձնախմբի անդամ` Ա. Մինասյանը:

Գրական երեկոյում ընդգրկված էին հայ մեծանուն բանաստեղծներ՝Սիամանթոյի
Վ. Թեքեյանի, Մ. Իշխանի,, Համաստեղի, Ն. Զարյանի, Հ. Սահյանի, Շիրազի,
Պ. Սեւվակի եւ այլոց բանաստեղծությունները, որոնց կատարումով
հանդես եկան Նյու Յորքի հայ վարժարանների, ինչպես նաեւ ամերիկյան քոլրջների եւ համալսարանների հայեցի դաստիարակված պատանիներն ու աղջիկները :

Ներկաները ջերմությամբ ընդունեցին ՝ Ն. Առաքելյանի, Մ. Բիճեմենյանի, Ա Ավետիսյանը, Ն. Մարքի, Ա. Իբեքի, Դ. Հովսեփյանի, Ա. Մարտիրոսյանի, Նարեկ եւ Աստղիկ Բուդաղյանների եւ ուրիշների ելույթները : Բանաստեղծների եւ կատարողների կենսագրականի մասին ներկայացրեցին ՝ ամերիկահայ անվանի գրող դոկտոր՝ Հրանտ Մարգարյանը եւ գրական հանձնախմբի անդամ Արմինե Մինասյանը:

Լուսանկարները՝ հեղինակի

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք