A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը
«Դուբայ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում հայտարարված միակ հանգստյան օրը կազմակերպիչներն անցկացրից կայծակնային շախմատի մրցաշար:
Մեր 6 շախմատիստներից մասնակցեցին միայն երեքը: Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 18-րդ հորիզոնականում: Մարկ Բասենջյանը վերջինից մեկ միավոր քիչ վաստակեց եւ զբաղեցրեց 46-րդ տեղը՝
Այսօր գլխավոր մրցաշարում տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: