Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջիվան Ղազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
13b469792b11c8f29cd2f0391c01059f

Հայաստանի սամբիստները երեք մեդալ են նվաճել Կիրպոսում մեկնարկած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնության առաջին օրը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, պատանիների մրցաշարում 48 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը արժանացել է բրոնզե մեդալի: Աղջիկների 40 կգ կարգում Քնարիկ Ստամբուլցյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ երիտասարդական առաջնությունում 48 կգ քաշայինների մրցումներում Ջիվան Ղազարյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այսօր մրցագորգ կմտնեն՝ պատանիներից Կարեն Մինասյանը (52 կգ քաշային կարգ), Հարություն Առաքելյանը (65 կգ), Սամվել Հակոբյանը (81 կգ), Ալբերտ Սարգսյանը (+87 կգ), երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Սեյրան Սահակյանը (90 կգ) եւ Գարեգին Կիրակոսյանը (+100 կգ);