Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվաճեցին օլիմպիական երկու ուղեգիր

Սպորտ

Հայաստանի ծանրորդները Տաշքենտում ավարտված աշխարհի պատանեկան առաջնությունում երկու օլիմպիական ուղեգիր նվաճեցին:

Մեր պարմանուհիների հավաքականը ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 18-րդ տեղը: 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր էր տեղ զբաղեցնել առաջին 15 թիմերի մեջ:

Հայաստանի պատանեկան թիմը ընդհանուր հաշվարկով առաջնությունն ավարտեց 9-րդ տեղում: Դա օլիմպիական երկու ուղեգիր բերեց:

Օլիմպիական վարկանիշային վերջին միավորները վաստակեց Սիմոն Մարտիրոսյանը, որը ծանրքաշային կարգում գրավեց առաջին տեղը եւ թիմին 12-րդ տեղից բարձրացրեց երկու ուղեգիր տվող 9-րդ հորիզոնական: