Հուշհամերգ
Նյու Յոքի Սրբոց Նահատակաց Հայոց եկեղեցին միակն է Արեւելյան ափի Միացյալ Նահանգների մեջ, որտեղ ապրիլի 13-ին կազմակերպվեց հուշհամերգ՝ նվիրված Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին:
Համերգից առաջ բացման խոսք ասաց Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանի աշակետուհի Դանիել Աշբահյանը: Համերգի ծրագիրը բացվեց Կոմիտասի ,,Գարուն ա,, ստեղծագործությունով, որը ջութակի վրա կատարեց վարժարանի աշակետուհի ՝ Նիկոլ Մարքը : Տիգրան Մանսուրյանի ,, Նոստալգիան ,, վարպետությամբ կատարեց ամերիկահայ ճանաչված դաշնակահարուհի ՝ Տանյա Գաբրիելյանը : Այնոհետեւ հարթակը տրամադրվեց ,, Զվարթնոց ,, լարային կվարտետին, որի կազմում ընդգրկված էին՝ Սիսի Պանտիկյանը ( առաջին ջութակ ), Նիկիտա Մորոզովը ( երկրորդ ջութակ ) , Ալեքսանդր Նազարյանը ( թավջութակ ) եւ Դավիթ Բակամջյանը ( ալտ ):
Համերգի Պատվավոր հյուրն էր՝ Մեծ Եղեռնը վերապրած 101 տարեկան Արշալույս-Շառլոտա Բեչիճյանը, որին ներկաները ընդունեցին երկարատեւ ծափահարություններով:
«Այսօր բախտ ունեցանք կազմակերպելու մի սքանչելի ձեռնարկ, որն իր բնույթով թերեւս տխուր է բայց իր էությամբ ուրախալի: Ցեղասպանության հետեւանքով մենք ունեցանք 1,5 միլիոն անմեղ զոհեր, բայց մենք այսօր կանք եւ պետք է մնանք ու շարունակենք մեր գործունեությունն ու ծառայությունը՝ հավերժացնելու նրանց հիշատակը: Ինչպես գիտեք այսօրվա ձեռնարկը կազմակերպել էր Սրբոց Նահատակաց հայոց եկեղեցին եւ երեք դպրոցների՝ ամենօրյա վարժարանի, կիրակնօրյա դպրոցի եւ շաբաթօրյա հայոց լեզվի դպրոցների միասնական կազմակրեպությամբ: Մենք կարողացանք միասին, թե մեր դպրոցականների եւ նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ կազմակերպել եւ հայ համայնքին ներկայացնել այսօրվա ձեռնարկը, որը կայացավ Նյու Յորքի մեջ եւ կրում է Սուրբ Նահատակների անունը՝ հավերժացնելով 1915թ զոհերի հիշատակը», - ասաց եկեղեցվո հովիվ ՝ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը :
Լուսանկարները՝ հեղինակի
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք