A
A
Դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։