Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին մեղադրում է ոստիկանապետին

Հասարակություն
dc3c806737d9692852071c4dd4abda37

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր առավոտյան ժամը 8:30-ին ցուցապաստառով միանձնյա բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Թումանյան փողոցի վրա գտնվող տան դիմաց:

Նա եկել էր ոստիկանապետի մոտ, որպեսզի նա անձամբ տեսնի ցուցապաստառն ու իր դիրքորոշումը` «ոստիկան ստախոս, ոստիկան սրիկա»: Վարդգես Գասպարիին վրդովվեցրել էր այն, որ ըստ էության, հաշվի չէր առնվում ՄԻԵԴ վճիռը, ըստ որի` Գրիշա Վիրաբյանին 2004թ.-ին խոշտանգել է Երեւան քաղաքի ներկա ոստիկանապես Աշոտ Կարապետյանը:

Ինչպես «Ա1+»-ին պատմեց Վարդգես Գասպարին, քիչ անց իրեն են մոտեցել երկու ոստիկան ու պահանջել հետեւել իրենց: Պարոն Գասպարին հրաժարվել է ենթարկվել նրանց պահանջին եւ պառկել գետնին, որից հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանական մեքենա ու տարել ՀՀ Ոստիկանություն:

Ըստ Գասպարիի՝ այստեղ նրան պառկած վիճակում դրել են ոստիկանության շենքի միջանցքում: Ապա քիչ անց տարել են Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ եւ պարտադրաբար նստեցրել աթոռին:
Վարդգես Գասպարիի պատմելով` ոստիկանապետը վիրավորել է իրեն եւ ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ սպառնացել «Նա ասաց, եթե էլի իմ տան առաջ ակցիա ես արել, քեզ կգլխատեմ, փոշի կդարձնեմ, իսկ ես հայտարարեցի, որ բերեք ինձ` ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունը: Իմ այս հայտարարությունը նրան շատ ավելի կատաղեցրեց. բռունցնքներով փորձեց հարձակվել ինձ վրա, իր ենթականերն իբր իրեն զսպեցին, իսկ ապա` ինձ դուրս բերեցին սենյակից»:

Ըստ նրա` այս ամբողջը տեղի է ունեցել մոտ երկու ժամ:

Ոստիկանության մամլո ծառայությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Գասպարիի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, ինչպես նշել էի, առավոտյան ժամը 8:30-ին Թումանյանի թանգարանից ներքեւ Վ. Գասպարյանի տան մոտակայքում կանգնաճ էի իմ պաստառով...

Քիչ անց ինձ մոտեցան տեղում պարեկություն անող 2 բերետավորներ եւ պահանջեցին-հրավիրեցին նստել իրենց սեւ ջիպը... բնականաբար, քանիոր իրենք պատշաճ կարգով ինձ չիրազեկեցին, որ բերման են ուզում ենթարկել, ես բնականաբար չընդունեցի հրենց հրավերը: Նրանք հարկադրանքի կիրառմամբարդեն ինձ պարկած վիճակում տեղափոխեցին իրենց մեքենան եւ տարան ոստիկանություն (Նալբանդյան փող.) բարձրացրին ( երեւի վերջին հարկ ) Վ. Գասպարյանի մոտ... միջանցքում ինձ հորդորելով, որ ելնեմ պառկած վիճակից... Արդեն սենյակից դուրս եկավ Գասպարյանը եւ նախ քաղաքավարի հրավիրեց իր սենյակ «զրուցելու»... Չստանալով ինձանից ոչ մի պատասխան աստիճանաբար անցավ սաստելու, զգուշացնելու , ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս իր տան մոտ ակցիա չանեմ... ասաց, որ ակցիա անելու դեպքում , դա կդիտարկի անձնական հարց եւ շատ խիստ է հակադարձելու, որ չի ներելու անձնական խնդիրը...(արդեն ենթակաները բերել էին աթոռ եւ ինձ նստացրել աթոռին)... իսկ Գասպարյանը շարունակելով զգուշացնելը, եւ սպառնալիքներ իմ եւ իմ ընտանիքի հասցեին, մի քանի անգամ հարցրեց, որ արդյոք ես իրեն ճիշտ եմ հասկացել, հարցրեց` պայմանավորվեցի՞նք: Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի պատասխան ավելի ու ավելի զայրացավ, սկսեց հայհոյել ամենայն կատաղությամբ, ասաց որ ինքը 55 տարեկան է եւ կյանք է տվել այս երկրի համար եւ... Դարձյալ ինձանից չստանալով ոչ մի արձագանք կարգադրեց` «Էստեղից սրան տարեք»:
Երբ ենթակաները փորձեցին ինձ կանգնեցնել եւ տանել ես խնդրեցի ինձ տալ բերման ենթարկելու արձանագրությունը:

Այս պահին էր , որ ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ եւ իմ ծնողների հասցեին... իբր փորձեց բռունցքներով հարձակվել ինձ վրա եւ իբր իր ենթակաները պահեցին նրան... Ոստիկանապետին հատկապես կատաղեցնում էր, որ ես իրեն չէի պատասխանում: Հայհոյանքի հետ միասին արդեն ոչ քողարկված տվեց սպառնալիքները` « քեզ կգլխատեմ», « ոսկոռներդ փոշի կանեմ» եւ այլ սպառնալիքներ:
Այդ ժամանակ ներկաները` ոստիկանապետի ենթակաները ինձ իջեցրին հարկերով (քանիոր բարձրանալիս վերելակը փչացել էր)... մոտ մի կես ժամ էլ պահեցին բակում...հետո նստցրեն մեքենան եւ Իսահակյան փողոցում իջեցրին ինձ:

(Ասեմ, որ Վ. Գասպարյանի սպառնալիքները երեւի ինչոր չափով ազդել էր, որովհետեվ ի տարբերություն բարձրանալու, որ ինձ տարել էին հարկադրաբար` ձեքերս - ոտքերս բռնած հորիզոնական վիճակում, իջնելուց ես իջա իմ ոտքերով):