Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակվել են ավտոմեքենայի մեջ

Հասարակություն
916f8161da98be452a4f4ba1311cc96e

Ապրիլի 20-ին, ժամը 17.10-ին Արազափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի 32ՏՍ259 պետհամարանիշի ավտոմեքենանան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով՝ 1991 թ. ծնված Արթուր Եղիազարյանը և 1986 թ. ծնված Սարգիս Հարությունյանը արգելափակվել են ավտոմեքենայի մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից և տեղափոխվել Արմավիրի ԲԿ:

ԱԻՆ