Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլերը ոչխարներ են հոշոտել

Հասարակություն
5dd58e0e16daa1c4ce90b1bc5144d325

Ապրիլի 21-ին, ժամը 03.10-ի սահմաններում Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ Ա. Միկոյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 17 ոչխար:

Մեքենան ընկել է ձորը

 Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30 UU 723                                                                                                          պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:  

Պատահարի հետևանքով ուղևորներ' 1956 թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971 թ. ծնված Գագիկ Առուստամյանը տեղում  մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդ, 1955 թ. ծնված Ժորա Առուստամյանը և ուղևոր, 2010 թ. ծնված Բարմեն Առուստամյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, 1976 թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատի բժշկական կենտրոն, իսկ 2002 թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է: Բոլոր տուժածները ԼՂՀ Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղի բնակիչներ են:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ալեքսանյանի և Գ. Առուստամյանի դիերը:

Ըստ բժիշկների՝ Ն. Ազարյանի և Ժ. Առուստամյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Բ. Առուստամյանինը՝ ծանր:

 Հրդեհ տանը

Ապրիլի 22-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 19-րդ փողոցի թիվ 16 տանը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին, մարվել՝ 06.52-ին:

Ամբողջությամբ այրվել են Լ. Սահակյանին պատկանող տան տանիքը՝ 50 քմ մակերեսով, նախասրահը՝ 18 քմ և ննջասենյակը՝ 8 քմ:

 Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։