Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ միս է մատակարարվում մանկապարտեզներին

Հասարակություն
554601928d216506e0f12d5311ba570f

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների համաձայն մատակարավել է բացառապես Արաքս և Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:

Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարավում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության և հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել և շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն