A
A
Գյումրին` արտասահմանցի արվեստագետների աչքերով (տեսանյութ)
21 երիտասարդ արվեստագետներ մասնակցում են «Կյանքից դեպի արվեստ» խորագրով ցուցահանդեսին։
Նախքան ցուցահանդեսին մասնակցելը` Վրաստանից եւ Ուրկրաինայից ժամանած արվեստագետները 10 օր բնակվել են Գյումրիում եւ մի շարք բացահայտումներ արել Գյումրու պատմության, մշակույթի, կենցաղի եւ ավանդույթների մասին: Հենց այս ընթացքում ստեղծած իրենց աշխատանքներն էլ ներկայացրել են ցուցահանդեսին:
«Ես ուշադրություն դարձրեցի, որ Գյումրիի փողոցներում տեղակայված են փառքի ծառուղիներ: Դա խոսում է այն մասին, որ Գյումրին տվել է աշխարհին եւ Հայաստանին շատ հայտնի տաղանդավոր մարդկանց»,-ասում է Ուկրաինայի մասնակից Միկոլա Հոմանյուկը:
Մանրամասները տեսանյութում.