Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պնդում է՝ ազատել են Սարգսյանի թոռան «2»-ի համար

Հասարակություն
b46ad1746e12d3472cc0aa74b2ef3da0

Յուրաքանչյուր աշակերտ կամ աշակերտուհի պարտավոր է պատրաստ ներկայանալ դպրոց։ Այսօր մեկ անգամ եւս նշեց Պուշկինի անվան դպրոցի շախմատի նախկին ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը

«Եթե աշակերտը կամ աշակերտուհին անպատրաստ են ներկայանում դասին, սա կապ չունի ո՞ւմ թոռն է, ո՞ւմ աներձագն է, ո՞ւմ բաջանաղն է, կամ ո՞ւմ հորեղբոր տղան է, պետք է ստանա իրեն համապատասխան գնահատական»,- նշեց նա։

Նարեկ Վարազդատյանը համոզված է, որ իրեն դպրոցից հեռացրել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռնիկներին 2 դնելու, ինչպես նաեւ քաղաքական հայացքների համար։

Նրա խոսքերով՝ այդ օրը 34 աշակերտներից 17-ը անպատրաստ է ներկայացել եւ բոլորի օրագրերում 2 է նշանակել։

Շախմատի ուսուցիչը նշում է, որ դպրոցում իրեն ասել են, որ շախմատից տնային աշխատանք չպետք է տրվի, ինչը սակայն հակասում է Շախմատի ակադեմիայի սկզբունքներին։

«Զարմանալին այն փաստն է, որ Սմբատ Լպուտյանը իր հանրապետականացված կառույցով մեկտեղ որեւէ հայտարարությամբ, որեւէ պարզաբանմամբ հանդես չէր գալիս։ Չնայած վերջինս սեմինարների եւ վերապատրաստման դասընթացների ժամանակ միշտ կրկնում էր հետեւյալ միտքը, թե որեւէ հանրակրթական դպրոցի տնօրեն իրավունք չունի ազատել ուսուցչին, քանի որ նա նշանակվում եւ ազատվում է Շախմատի ակադեմիայի կողմից»,- ասաց նա։

Այսօր Նարեկ Վարազդատյանը չմեկնաբանեց իր ազատման վերաբերյալ Քաղաքապետարանի հայտարարությունը։

«Մի կառույց, որը ղեկավարում է Տարոն Մարգարյանը, ես այդ կառույցի որեւէ պարզաբանում, ուղղակի անիմաստ եմ գտնում պատասխանելը՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը, հաշվի առնելով նրանց հանրապետականամոլ կեցվածքը»,-
եզրափակեց նա։

Ըստ քաղաքապետարանի՝ Ն. Վարազդատյանը ազատվել է աշխատանքից ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում: