Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ փլուզման դեպք

Հասարակություն
c550ee479a98410eb25f80a28d4fb993

Ապրիլի 22-ին, ժամը 17.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսանյանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թթ., 130 ք.մ) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը (11 ք.մ):
Տուժածներ չկան:

Ավելի վաղ, ապրիլի 22-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բարաբաթում» թաղամասում առկա է տան փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Բաբայանին պատկանող թիվ 104 տան (կառուցված` 1954թ., 200 ք.մ) պատերին առաջացել են ճաքեր, որոնք ներկայումս փլուզման վտանգ են ներկայացնում:

Տան բնակիչները տարահանվել են և վերաբնակեցվել ազգականների տանը: