Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են պաշտպանել եզդիների իրավունքները

Հասարակություն
2c6188787552dc5e8c0c437f027fb945

2007 թ.՝ հենց այս օրը, Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն գնդակահարվեցին ազգությամբ 24 եզդիներ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է, որ սա Իրաքում եզդիների հանդեպ իրականացրած ոչ առաջին և ոչ էլ առավել ևս վերջին հանցագործությունն էր:

« Սակայն վերը նշված հրապարակային գնդակահարությամբ ցույց տրվեց, որ կարելի է բացահայտ հանցագոծություն կատարել և մնալ անպատիժ:

Սպանված եզդիներից ամենաերիտասարդը տասը տարեկան մի տղա էր, սպանվածների թվում էին նաև տաս հոգուց բաղկացած մեկ ընտանիք:

Այս և մնացած այլ հանցագործությունները եզդիների նկատմամբ կատարվել են ազգային-կրոնական հողի վրա: Իրաքի սահմանադրությամբ և օրենքներով չեն պաշտպանվում ազգային փոքրամասնությունների, և, մասնավորապես, եզդիների իրավունքները: Այսօր իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի աջև:

Արդեն իսկ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը: Քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտարբեր լինել Իրաքում ծավալվող իրադարձություններին:

Այնտեղ պետք է ապահովված լինեն բոլոր ազգերի իրավունքները, հետևաբար չպետք է վտանգված լինի որևէ ազգային փոքրամասնության գոյություն: Ի վերջո ռազմական միջամտությունը Իրաքում ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում: Մենք դատապարտում ենք Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործությունները և հրավիրում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը աշխարհի հնագույն ազգերից մեկի` եզդիների առջև ծառացած խնդիրների վրա»,- ասված է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ հայտարարության մեջ։