A
A
Ուղիղ միացում «Մեդիա կենտրոնից»
Ապրիլի 30-ին` ժամը 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում-ասուլիս «Երեւան քաղաքի կրթական խնդիրները և լուծումներն ըստ թեկնածուների» թեմայով: Երեւանի ավագանու ընտրությունների կուսակցությունների ներկայացուցիչներից իրենց մասնակցությունը հաստատել են Արտակ Աղբալյանը (ՀՅԴ), Անահիտ Բախշյանը (Բարև Երևան):
Քննարկում-ասուլիսին կմասնակցեն նաեւ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի» կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը եւ այլ փորձագետեր:
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։