Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացրեց նորանշանակ դատավորին

Հասարակություն
67fe94988ed678a1dd2bd1c8941b79e7

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին, դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Լիզա Գրիգորյանին: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը։

Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 4-ի հրամանագրով:

Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը: