Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական օրինակը՝ Վոլգայի ափին

Հասարակություն
58bf082d3ee2f1a07131b3bf055a4a84

Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը օրերս ՌԴ Սամարայի մարզում մասնակցեց մարզային նոտարական պալատի 20-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը:

Ռուսաստանյան գործընկերները Հայաստանի նոտարական պալատի օրինակով Վոլգայի ափին գեղեցիկ ծառուղի բացեցին: Անցյալ տարի աշնանը Հայաստանի նոտարական պալատը Մաշտոցի պուրակում ծառուղի էր ստեղծել, ինչի պաշտոնական բացմանը ներկա էր նաև Սամարայի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաևա Յուրևնան, ում ոգեշնչել էր հայկական կողմի գաղափարը:

Նա Հայաստանում խոստացել էր վերադառնալուն պես այդ միտքն օգտագործել և Վոլգայի ափին ունենալ նոտարների անվամբ ծառուղի: Տիկին Յուրևնան իր բացման խոսքում շեշտեց, որ հայական օրինակը վարակիչ էր՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանին՞