Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Dorians-ը համերգ կտա Կոպենհագենում

Հասարակություն
4a2aaec894eb79e1ec12ffc19afa67cc

Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` AmagerBio ակումբում:

Համերգը կկայանա Դանիայում ՀՀ դեսպանության եւ Հանրային Հեռուստաընկերության աջակցությամբ:

Դանիայում ՀՀ դեսպանության աջակցության շնորհիվ, համերգի տոմսերը մատչելի են` 100 դանիական կրոն կամ 13,5 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց` AmagerBio ակումբի կայքում:

Մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում Dorians-ը հանդես կգա 11 համարի տակ:

Եվրատեսիլ-ում Dorians-ը կներկայանա Lonely Planet երգով։

Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը: