Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդրագրի մասին սոսկ լսել է

Հասարակություն
25dfc242a10355d14f314f46a36f2955

ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեկան դիրքը չարաշահելու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը միայն լսել է, որ իր պաշտպանյալը ներման խնդրագիր է գրել։

«Ես բավականին երկար ժամանակ է նրան չեմ տեսել, հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- այսօր «Ա1+»-ին ասաց Վաղինակ Գեւորգյանը։
Պաշտպանը նաեւ չգիտի ներման խնդրագիրը հետ է ուղարկվել, թե՝ ոչ։ Փոխարենը նա գիտի, որ Թամամյանը առողջությունից չի դժգոհում։

Հիշեցնենք, որ Թամամյանը ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը եւ առաջարկել արագացված դատաքննություն անցկացնել։

Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է 2011 թ. մարտի 24-ից, իսկ դատավճիռը կայացվել էր մոտ մեկ տարի անց՝ 2012թ մարտի 23-ին: