Կգնան Սարգսյանի տան մոտ (տեսանյութ)
Նախագահականի մոտ 33 թաղամասի բնակիչները վստահեցնում էին, որ նրանք կռվելու կամ աղմուկ բարձացնելու նպատակով չեն եկել:
Ընդամենը ուզում տուն ունենալ, իսկ նախագահականում ստացած խոստումներին արդեն չեն հավատում։
«Ոչ մի նորմալ պատասխան չեն տալիս, ասում են կտանք բնակարան, բայց իրենց ասած տեղում անգամ շենք դեռ չկա: Ինչքան սպասենք, ինչքան վարձով ապրենք, էլ ի վիճակի չենք»,- ասում է 33 թաղամասի նախկին բնակիչ Լաուրա Ալոյանը:
6 տարի է՝ 33 թաղամասի բնակիչները իրենց տները հանձնել են փոխհատուցման պայմանով, սակայն 6 տարի է ապրում են վարձով:
Նրանք վստահեցնում են, որ անգամ գումար են մուծել` նոր բնակարան ստանալու համար, սակայն դրանից հետո անգամ, ոչ մի փոփոխություն չի եղել:
Վրդովված բնակիչները այսօր նախագահականից դուրս գալով, որոշեցին նոր քայլ անել։
Վստահեցնում են, որ գնալու են Սերժ Սարգսյանի տան մոտ, ու այտեղ գիշերեն` հույս ունենալ, որ այդ դեպքում գոնե իրենց խնդիրը լուծում կստանա: